Beeline բջջային կապի բաժանորդները Հայաստանում կարող են ստանալ բոնուսներ միջազգային մուտքային զանգերից
ՏՀՏ-ն Հայաստանում
16:06 06/06/2012

Beeline բջջային կապի բաժանորդները Հայաստանում կարող են ստանալ բոնուսներ միջազգային մուտքային զանգերից

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը գործում է մինչև 2012թ.-ի հունիսի 30-ը և հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել բաժանորդներին իր նոր ակցիաներով և ծառայություններով: Մեր նոր առաջարկը հնարավորություն կտա ստանալ կապի ծառայությունների լրացուցիչ բոնուսներ և տնօրինել դրանք ըստ հայեցողության, ինչը շփումը կդարձնի ավելի հաճելի և երկարատև», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետևյալ հրահանգով` *330#: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#: Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
 

Placeholder
Beeline բջջային կապի բաժանորդները Հայաստանում կարող են ստանալ բոնուսներ միջազգային մուտքային զանգերից