Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադացի օրենսդիրը հանդես է եկել հայտարարությամբ` ՀՀ առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ (տեսանյութ)
Կանադայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Հարոլդ Ալբրեխտը ՀՀ առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Պարոն նախագահ մայիսի 28-ը նշանակալից ամսաթիվ է Կանադայի հայերի, Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար:
1918 թ.-ին, այս օրը Հայոց ցեղասպանության սարսափազդու դեպքերից հետո, Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իր առաջին անկախությունը:
Չնայած, այն հանգամանքին, որ 1920-ականներին Հայաստանը բռնակցվել է Խորհրդային միությանը, նույնիսկ 94 տարի անց, 1918 թ. մայիսի 28-ը մնում է բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունեցող օր:
ՀՀ-ն կրկին անկախ երկիր է, որը հռչակել է իր անկախությունը 1991 թ. սեպտեմբերի 21-ին: Ես պատիվ եմ ունեցել այցելել Հայաստան և տեսնել այնտեղ գործող ժողովրդավարությունը և կենսունակ մշակույթը:
Ես պատիվ ունեմ ծառայել կանադա-հայկական պատգամավորական բարեկամության խմբին, ինչպես նաև կիսել այս պատմական հիշատակը»: