«ԴիջիԹեք- 2012»-ում արտասահմանյան ընկերությունների թիվն ավելացել է
Տնտեսություն
12:43 06/06/2012

«ԴիջիԹեք- 2012»-ում արտասահմանյան ընկերությունների թիվն ավելացել է

«Smart Country` թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես ֆորումում այս տարի ավելացել է հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հաղորդմամբ, ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայի և Լատվիայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում Georgian Integrated Systems, Navigator, London Metropolitan University, CBI, UNDP BSTIP, MASIT, USAID/RCI, European Software Institute, INFOBALT, LIKTA, BASSCOM, PIN-SME, CenterMine, Nemetschek և այլ կազմակերպություններ:

Գործարար և բիզնես այցելուներին տեղական տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն «ԱրմենՏել», «Ի-վորկս», «Լայմ Տեխ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Սպրինտ», Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան և այլն:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
Ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը:

Placeholder
«ԴիջիԹեք- 2012»-ում արտասահմանյան ընկերությունների թիվն ավելացել է