Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Ֆեռնանդո Գագոյի ծառայություններով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գագոն վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում», սակայն հռոմեական ակումբը չցանկացավ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: «Ռեալին», ինչպես երևում է, նա ևս պետք չէ, ուստի ֆուտբոլիստի գործակալն արգենտինացու կարիերայի շարունակման նոր տարբերակներ է փնտրում:
Հայտնի է արդեն, որ Գագոյին իր շարքերում է ցանկանում տեսնել «Ինտերը»: Թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին հայտարարել է, որ Գագոյի մեջ տեսնում է այն ֆուտբոլիստին, ով իրենց հարկավոր է միջին օղակում` Տյագո Մոտտայի հեռանալուց հետո: Միլանյան թիմը «Ռեալին» պատրաստ է վճարել 7 մլն եվրո, սակայն, տեղեկությունների համաձայն, «Ինտերն» այդ գումարը կարող է ավելացնել: