Արամ Սարգսյանը մեկնում է Բրյուսել և ԱՄՆ. հայաստանյան արևմտյան ուժերին մեկտեղ հավաքելու նախադեպ
Օրվա մամուլ
09:31 06/06/2012

Արամ Սարգսյանը մեկնում է Բրյուսել և ԱՄՆ. հայաստանյան արևմտյան ուժերին մեկտեղ հավաքելու նախադեպ

«Հրապարակը» գրում է, որ առաջիկայում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որ վերջերս էր վերադարձել Բրյուսելից, կրկին Բրյուսել ու ԱՄՆ կմեկնի, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ քաղաքական շրջանակների, Պետդեպի ներկայացուցիչների հետ, «Քարնեգի» հիմնադրամում զեկույց կկարդա: «Այնուհանդերձ, քաղաքական շրջանակները դա դիտում են ոչ այնքան որպես ապագա նախագահական ընտրություններում նրա ֆավորիտ դառնալու ազդանշան, որքան համարում են հայաստանյան արևմտյան ուժերին մեկտեղ հավաքելու, ամբողջացնելու նախադեպ»,- գրում է թերթը:

Placeholder
Արամ Սարգսյանը մեկնում է Բրյուսել և ԱՄՆ. հայաստանյան արևմտյան ուժերին մեկտեղ հավաքելու նախադեպ