Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ
Քաղաքական
09:47 06/06/2012

Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

«Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»,- նշված է Խ. Գալստյանի հայտարարության մեջ:

Placeholder
Խաչիկ Գալստյանն այլևս Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ