Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը
ՏՀՏ-ն Հայաստանում
12:44 06/06/2012

Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հունիսի 9-10-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2012 ոչ պաշտոնական կոնֆերանսին։

Ըստ «Օրանժ« ընկերության, Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն և ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երևանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։

Վաղը` հունիսի 7-ին, ժամը 13:00-ին, Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն ԲարՔեմփ 2012-ի մանրամասները:

Ասուլիսին կմասնակցեն Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ծրագրավորող Հարութ Մարտիրոսյանը:

ԲարՔեմփ Երևան 2012-ի հովանավորներն ու աջակիցներն են, Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:

 

 

Placeholder
Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը