Ռոնալդու. «Խաղադրույք կկատարեի Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների օգտին»
Օրվա մամուլ
15:22 06/06/2012

Ռոնալդու. «Խաղադրույք կկատարեի Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների օգտին»

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Եվրո-2012»-ի գլխավոր ֆավորիտ է համարում Իսպանիայի ընտրանուն` միաժամանակ նշելով, որ վստահ է նաև Պորտուգալիայի հավաքականի ուժերին:

«Եթե ես ունենայի լիքը գումարով մի ճամպրուկ, ապա խաղադրույք կկատարեի Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների օգտին: Չեմ ուզում երկերեսանու տպավորություն թողնել, քանի որ հավատում եմ իմ թիմի ուժերին, սակայն միևնույն ժամանակ հավատում եմ իսպանացիների հաղթանակին: Նրանք, անկասկած, մրցաշարի գլխավոր ֆավորիտներն են: Ճիշտ է` Դավիդ Վիլյայի ու Կառլես Պույոլի պակասը զգացնել կտա, սակայն այդ հավաքականի կազմում կան բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, և Դել Բոսկեն կարող է նրանցից անգամ 2 հավաքական ձևավորել»,- ասել է Ռոնալդուն:

Placeholder
Ռոնալդու. «Խաղադրույք կկատարեի Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների օգտին»