Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն այս օրերին անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Ջերմուկում կազմակերպված պարապմունքներին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները:
Լևոն Արոնյանը, ինչպես հայտնի է, այս օրերին հանդես է գալիս Մոսկվայում անցկացվող Տալի հուշամրցաշարում: Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հետ միասին Ջերմուկում պարապմունքներն անցկացնում են Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Դավիթ Հարությունյանը: Այս մասին հայտնում է armchess.am-ը: