Կ. Ավագյան. Թուրքիայի մերկապարանոց հայտարարություններն անհասկանալի են նաև Արևմուտքի համար
Քաղաքական
13:05 07/06/2012

Կ. Ավագյան. Թուրքիայի մերկապարանոց հայտարարություններն անհասկանալի են նաև Արևմուտքի համար

«Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է իր հայտարարություններով զարմացնել բոլորին, քանի որ ողջ աշխարհը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին մի բան է ասում, իսկ Թուրքիան լրիվ այլ»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»:

«Պատահական չէր, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանում կրկնեց երկու տարի առաջ հնչեցրած իր այն միտքը, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է»: Դա նշանակում է, որ Թուրքիայի մերկապարանոց հայտարարություններն անհասկանալի են նաև Արևմուտքի համար: Թուրքիան պետք է քաղաքական կամք դրսևորի, հավատարիմ մնա իր պարտավորություններին և վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»,- հավելեց նա:

Ըստ պատգամավորի, եթե Թուրքիան այդքան շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ ու տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, ապա ամեն ինչ կաներ զսպելու իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը:

Placeholder
Կ. Ավագյան. Թուրքիայի մերկապարանոց հայտարարություններն անհասկանալի են նաև Արևմուտքի համար