Է. Շարմազանով. Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող
Քաղաքական
14:50 07/06/2012

Է. Շարմազանով. Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող

«Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և խեղաթյուրել իրականությունը»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե՝ «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ բանախոսի՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող:

«Ի գիտութուն, թե Հայաստանից արևմուտք և թե Արցախից արևելք ընկած երկրների ղեկավարների` ևս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, և այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները:
Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…»,- ասաց նա:

Placeholder
Է. Շարմազանով. Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող