Լյովի ասածները գործի վերածվեցին, բայց նա հենց դրանից է դժգոհ
Աշխարհում
13:20 08/06/2012

Լյովի ասածները գործի վերածվեցին, բայց նա հենց դրանից է դժգոհ

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը քննադատել է թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգին, ով Լեհաստան մեկնելուց առաջ գիշերել է գերմանացի պոռնոաստղի հետ, ինչն աննկատ չէր մնացել լուսանկարիչների ամենատես աչքից: Զույգին հասցրել էին լուսանկարել գիշերվա ուշ ժամին` գիշերային ակումբներից մեկում:

«Ինձ դուր չի եկել տեղի ունեցածը: Ես անպայման կխոսեմ Բոատենգի հետ: Պատասխանատու այս պահին նա պետք է կենտրոնանա միայն մրցաշարի վրա»,- ասել է Լյովը:

Հետաքրքիրն այն է, որ ավելի վաղ մարզիչը հայտարարել է, թե Բունդեսթիմի ֆուտբոլիստներն իրավունք ունեն խմել, ծխել և կանանց հետ ժամանակ անցկացնել: Երևի թե Լյովը չէր սպասում, որ իր ասածները սաները միանգամից կսկսեն գործի վերածել…

Placeholder
Լյովի ասածները գործի վերածվեցին, բայց նա հենց դրանից է դժգոհ