Իբրահիմովիչ. «Անգլիայից ու Ֆրանսիայից չենք վախենում»
Աշխարհում
18:06 08/06/2012

Իբրահիմովիչ. «Անգլիայից ու Ֆրանսիայից չենք վախենում»

Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իրենց հիմնական մրցակիցների` Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականների մասին` հայտարարելով, որ իրենք չեն վախենում նրանցից:

«Այդ նրանք պետք է փորձեն արդյունքի հասնել մեզ հետ խաղերում, իսկ մեզանից բոլորը շատ քիչ բան են սպասում: Մենք գորշ ձիու նման ենք, սակայն Անգլիայից ու Ֆրանսիայից չենք վախենում: Մեզ հետ հանդիպումներում նրանք պետք է շատ աշխատեն:

Անհամբեր սպասում եմ Ջոն Տերրիի հետ դիմակայությանը: Ինձ դուր են գալիս ուժեղ մրցակիցները, քանի որ հենց այդպիսի դեպքերում եմ սիրում ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Հուսով եմ` Եվրոպայի առաջնության ողջ ընթացքում Շվեդիայի հավաքականն իր իրական հնարավորություններով հանդես կգա: Լեհաստան և Ուկրաինա չենք եկել հանգստի համար»,- ասել է Իբրահիմովիչը:

Placeholder
Իբրահիմովիչ. «Անգլիայից ու Ֆրանսիայից չենք վախենում»