Ռիչարդ Կիրակոսյանը Արթուր Բաղդասարյանի դեմ. Ավելի պրոֆեսիոնալ անհատներ պետք է պատասխանատու լինեն
Քաղաքական
15:50 08/06/2012

Ռիչարդ Կիրակոսյանը Արթուր Բաղդասարյանի դեմ. Ավելի պրոֆեսիոնալ անհատներ պետք է պատասխանատու լինեն

«Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի հենց հիմա, ապա նա կպարտվի: Սակայան Ադրբեջանը, այդուհանդերձ, պատրաստվում է հավանական պատերազմի», -այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանը, ըստ նրա, պատրաստ է պաշտպանելու իր տարածքները և ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հավաստիացրել հասարակությանը` Հայաստանը կարող է դա անել.

«Նախարարությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի դեմ յուրաքանչյուր հարձակմանը կտրվի համարժեք պատասխան, բայց Հայաստանն ունի մի կարևոր թերություն, որն առնչվում է ազգային անվտանգության հետ»,- նշեց նա ու վստահություն հայտնեց, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը պետք է լինի ավելի ակտիվ ու պրոֆեսիոնալ և պետք է, որ ավելի պրոֆեսիոնալ անհատներ պատասխանատու լինեն ազգային անվտանգության համար, այլ ոչ թե քաղաքական գործիչներ.

«Սա Հայաստանի որոշումների ընդունման գործընթացի հիմնական թերությունն է. որոշումներ կայացման գործընթացը ԱԱԽ-ում պետք է ավելի բարելավվի»,- ընդգծեց Ռ.Կիրակոսյանը:

Անդրադառնալով բախումներին` նա նշեց, որ այդ բախումները ուղերձ էին, թե Ադրբեջանը ամենևին էլ հանգիստ չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ կարգավորման գործընթացի պատճառով: Եվ այդ ուղերձն ուղղված էր ոչ միայն Հայաստանին կամ Արցախին, այլև Արևմուտքին.

«Այս է պատճառը, որ այդ message-ը օգտագործվեց որպես մի գործոն փչացնելու Քլինթոնի այցը տարածաշրջան»,- հավելեց քաղաքագետը:

Բացի այս, ըստ բանախոսի, բոլորի համար էլ պարզ է` ներառյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ Հարավային Կովկասի անվտանգության միակ սպառնալիքը Ադրբեջանն է: Իսկ յուրաքանչյուր հարձակման համար պետք է լինի գին, որը կվճարի Ադրբեջանը.

«Եվ միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին վճարելու այդ գինը»,- հավելեց Ռ.Կիրակոսյանը:

Իսկ թե ի՞նչ գին պետք է վճարի Ադրբեջանը հարցին պատասխանելով` Ռ.Կիրակոսյանը նշեց, որ հետաքրքիր զարգացումներ այս իմաստով կտեսնենք Փարիզում.

«ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրեց, որ Փարիզում կներկայացվի նոր ձևաչափ: Կարծում եմ սրա նպատակը խրախուսելն է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, բայց անհայտ է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս նոր առաջարկը: Սակայն ես կարծում եմ, որ Հիլարի Քլինթոնը նման բան չէր հայտարարի, եթե համաձայնեցրած չլիներ մինչ այդ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Եվ ես ակնկալում եմ, որ սա կլինի մի նոր ձևաչափ, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացված կլինի որպես հավասար կողմ» :

 

 


 

Placeholder
Ռիչարդ Կիրակոսյանը Արթուր Բաղդասարյանի դեմ. Ավելի պրոֆեսիոնալ անհատներ պետք է պատասխանատու լինեն