Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ երեկոյան հայաստանցիների պես հարյուրավոր իսրայելցիներ երկնքում չհայտնաբերված թռչող օբյեկտի ականատես են եղել: Պաղեստինի, Լիբիայի, Սիրայի, Իրանի տարածքում էլ օբյեկտը տեսնողներ են եղել: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության, ՉԹՕ-ն երկնքում հայտնվել է երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, գրեթե Հայաստանի հետ համաժամանակյա: Ականատեսների վկայությամբ, դա լուսավոր օբեկտ էր` պատված ծխով:
Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը հենց երեկ երեկոյան Panorama.am-ի հետ զրույցում երկու վարկած նշեց` կամ երկնաքար է, կամ հրթիռ:
Իսրայելի Աստղագիտական ասոցիացիայի ղեկավար Իգալ Պատ-Էլը արտասահամանյան լրատվամիջոցների հետ զրույցում բացառել է երկնաքարի վարկածը:
Իր հերթին իսրայելական ԶՈՒ ներկայացուցիչները հայտնել են, որ ռազմական գործողություններ այն տարածքում, որի վրա տեսել են ՉԹՕ-ն, չեն անցկացվել:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարել էր, որ հայկական օդուժի որևէ ինքնաթիռ երկինք չի բարձրացվել:
Հ.Գ. Տեսանյութը youtube-ում տեղադրվել է «charmingbaby777» օգտատիրոջ կողմից:
Նախորդող հրապարակում`
Հայաստանի երկնակամարում տարօրինակ լույս են տեսել