Տիգրան Պետրոսյանը` միանձնյա առաջատար
Սպորտ
17:57 08/06/2012

Տիգրան Պետրոսյանը` միանձնյա առաջատար

Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Առաջատարից կես միավոր պակաս ունեն 16 շախմատիստներ, այդ թվում` Կարեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 3-ական, Հրայր Սիմոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 2,5-ական միավոր:

Placeholder
Տիգրան Պետրոսյանը` միանձնյա առաջատար