Էշթոնը դատապարտել է սահմանային միջադեպերը
Քաղաքական
11:30 09/06/2012

Էշթոնը դատապարտել է սահմանային միջադեպերը

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ,  որով մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև ԼՂ և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հունիսի 4-ին, 5-ին, 6-ին տեղի ունեցած զինված լուրջ միջադեպերի առթիվ, ցավակցել մարդկային զոհերի կապակցությամբ:

Էշթոնը կողմերին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմն ու ցուցաբերել զսպվածություն` կանխելու լարված իրավիճակը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում վատթարացել է:

Բարձր ներկայացուցիչ կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին` առավել մեծ ջանքեր գործադրել` համաձայնության հասնելու Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք խաղաղության հասնելու հիմք են հանդիսանում:
Էշթոնը կողմերին նաև կոչ է արել ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք դրվել են այդ երկրների ղեկավարների վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Միաժամանակ Էշթոնը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի ու համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են` հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը:


 

Placeholder
Էշթոնը դատապարտել է սահմանային միջադեպերը