Ի՞նչ է ցանկանում Վաշինգթոնը
Օրվա մամուլ
11:20 09/06/2012

Ի՞նչ է ցանկանում Վաշինգթոնը

Անդրադառնալով Ադրբեջանում մամուլի ասուլիսի ժամանակ Հիլարի Քլինթոնի կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ պետք է հակամարտության լուծման նոր տարբերակ ներկայացվի` «Голос Армении»-ն գրում է, որ իրական ցանկության դեպքում Վաշինգթոնն ի զորու է ստիպել Բաքվին դադարեցնել իրավիճակի լարումը:

Ըստ թերթի` Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, փորձում է համոզել ԱՄՆ-ին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լարումը ձեռնտու է Վաշինգթոնին, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում դրանք ընթանալու են Իրանի սահմանին, ինչը հնարավորություն կտա խաղաղարար ուժեր մտցնել վերջինիս սահմանների մոտ: Թերթը նաև քննադատել է ՀԱՊԿ-ի կողմից պահպանվող լռությունն այն պարագայում, երբ Ադրբեջանը բացահայտորեն ագրեսիվ քայլեր է կիրառում ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ:

Placeholder
Ի՞նչ է ցանկանում Վաշինգթոնը