ԲՀԿ-ն վերահսկել է իր քվեները
Օրվա մամուլ
09:36 09/06/2012

ԲՀԿ-ն վերահսկել է իր քվեները

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ ԱԺ ընտրություններից առաջ ԲՀԿ-ն բավական ուշագրավ խոստում տվեց. նրանք պատվիրել էին մոտ 2000 տեսախցիկ` ընտրությունների ողջ օրը տեղամասերում նկարահանումներ իրականացնելու, նաև այդպես ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ընտրությունների օրը ԲՀԿ-ականների տեսախցիկները գործել են միայն այն ժամանակ, երբ «իրենց մարդիկ» են եկել քվեարկության: Այդպես ԲՀԿ-ն սահմանել է որոշակի վերահսկողություն իր բաժանած ընտրակաշառքով ընտրությունների եկածների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի վերահսկել իրենց քվեները:

Placeholder
ԲՀԿ-ն վերահսկել է իր քվեները