Մարադոնա. «Առանց Ռոնալդուի պորտուգալացիները ոչ ոք են»
Աշխարհում
13:57 09/06/2012

Մարադոնա. «Առանց Ռոնալդուի պորտուգալացիները ոչ ոք են»

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան համարում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի վերջին հույսն է:

«Նրանք Եվրոպայի առաջնությունում հայտնվեցին միայն անցումային խաղերի շնորհիվ,- ասել է Մարադոնան «Times of India»-ին տված հարցազրույցում:- Իսկ բոլորովին վերջերս պորտուգալացիները զիջեցին թուրքերին, և նրանց նույնիսկ հարազատ երկրպագուները սուլեցին: Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ այդ թիմում է խաղում Քրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս պորտուգալացիների միակ իրական սպառնալիքն է: Այնպես որ, եթե գերմանացիներին հաջողվի չեզոքացնել նրան, ուրեմն կհաղթեն Պորտուգալիայի ընտրանուն»:

Placeholder
Մարադոնա. «Առանց Ռոնալդուի պորտուգալացիները ոչ ոք են»