Պիկե. «Ռամոսի հետ նորմալ շփվում եմ»
Աշխարհում
18:41 09/06/2012

Պիկե. «Ռամոսի հետ նորմալ շփվում եմ»

Հերարդ Պիկեն ակնարկել է, որ «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև Իսպանիայի հավաքականում տարաձայնություններ չկան:

«Ես նորմալ շփվում եմ Սերխիո Ռամոսի հետ: Նրա հետ խնդիրներ չունեմ, չնայած այն հանգամանքին, որ ակումբային մրցաշրջանում «Բարսելոնի» ու «Ռեալի» խաղերում հսկայական լարվածություն է զգացվում,- ասել է «Բարսելոնի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հերարդ Պիկեն:- Մենք մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը, և ես հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ: Երջանիկ եմ, որ կարող եմ ձեռք-ձեռքի տված խաղալ Սերխիոյի հետ:

Գերազանց եմ հասկանում Ռաուլ Ալբիոլին և Խավի Մարտինեսին, ովքեր նույնպես կարող են գործել այդ դիրքում: Հնարավոր է` Ռամոսի հետ մի քիչ ավելի շատ պետք է աշխատեմ, բայց ինձ համար հեշտ կլինի համագործակցել նրա հետ, քանի որ նա բարձրակարգ վարպետ է»:

Placeholder
Պիկե. «Ռամոսի հետ նորմալ շփվում եմ»