Ա.Բոբիկյան. Մեկ օր Լոնդոնը ականատես կլինի հայկական երգուպարի (տեսանյութ)
Մշակույթ
15:15 11/06/2012

Ա.Բոբիկյան. Մեկ օր Լոնդոնը ականատես կլինի հայկական երգուպարի (տեսանյութ)

Հուլիսի 29-ին Լոնդոնում Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիո թևի նախաձեռնությամբ տեղի կունենա երկրորդ Համահայկական բացօթյա փառատոնը` (Armenan street festival ): Այս մասին Panorama.am-ին ասաց կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը, ով ստեղծագործում է Լոնդոնում ու, բնականաբար, այս տարի ևս մասնակցություն է ունենալու փառատոնին:
Նրա խոսքով, առաջին բացօթյա փառատոնը անցյալ տարի ռեկորդային 2400 մարդ էր հավաքել և սա այն դեպքում, երբ փառատոնի ընթացքում վեց ժամ շարունակ անդադար անձրև է տեղացել. «Չնայած 6 ժամ տեղացող անձրևին հայերը մինչև վերջ պարեցին դրսում ու մի քանի հեղինակավոր թերթեր գրեցին` "Armenian dancing in the rain ": Այս տարի փառատոնն ավելի մեծ մասշտաբով է լինելու, արդեն իսկ Լոնդոնի քաղաքապետարանը հաստատել է, որ այդ նպատակով փակելու է Iverna Gardens-ի տարածքը, որտեղ նաև հայկական եկեղեցին է տեղակայված, իսկ հարևանությամբ Հայաստանի դեսպանատունն է: Ներկա են գտնվելու պատվավոր հյուրեր»,- տեղեկացրեց Ա.Բոբիկյանը:

Մեր զրուցակիցը շատ կարևորեց նման փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, քանի որ դա լուրջ քարոզչություն է ու հայկական արվեստին ծանոթանալու հիանալի միջոց. «Մեր արվեստն ու մշակույթը շատ ասելիք ունեն, իսկ Լոնդոնի հանդիսատեսը լավագույնս դա կընդունի ու կհասկանա»,-հավելեց նա:

Փառատոնի ընթացքում եկեղեցում կհնչի դասական երաժշտություն, իսկ դրսում շեշտը կդրվի ազգային երաժշտության վրա:
Փառատոնի կազմակերպիչները ակնկալում են, որ ՀՀ-ից կժաման են բարձրաստիճան հյուրեր:

Placeholder
Ա.Բոբիկյան. Մեկ օր Լոնդոնը ականատես կլինի հայկական երգուպարի (տեսանյութ)