Էլինա Դանիելյանը մեկնարկեց ոչ-ոքիով
Սպորտ
12:58 11/06/2012

Էլինա Դանիելյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Կազանում կազմակերպված կանանց շախմատի «Գրան Պրիի» մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Աննա Մուզիչուկի հետ: Ոչ-ոքի արդյունքով ավարտվեցին նաև Համփի Կոներու-Հոու Յիֆան, Տատյանա Կոսինցևա-Ալեքսանդրա Կոստենյուկ և Վիկտորյա Չմիլիտե-Կատերինա Լահնո պարտիաները:

Անտուանետա Ստեֆանովան պարտության մատնեց Նադեժդա Կոսինցևային, Ալիսա Գալյամովան` Բեթուլ Յիլդիզին:

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը Համփի Կոներուն է:

Placeholder
Էլինա Դանիելյանը մեկնարկեց ոչ-ոքիով