Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին
Կրթություն, գիտություն
10:48 12/06/2012

Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին

Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա ԵՊԼՀ Խորհրդի նիստ, որի ընթացքում կանցկացվեն ռեկտորի ընտրություններ:

Ինչպես արդեն տեղեկացրել է Panorama.am-ը ռեկտորի թափուր մնացած պաշտոնի համար կմրցեն երկու թեկնածու` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և Գայանե Գասպարյանը (ներկայումս` բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար):

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին բուհի մամուլի ծառայությունից, խորհրդի նիստը փակ է, կարող են մասնակցել միայն Խորհրդի անդամները: Ընտրության արդյունքները պարզ կդառնան նիստից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն աշխատանքից ազատվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երկու խիստ նախազգուշացում ստանալուց հետո:

Նախկին ռեկտորն իր իրավունքները վերականգնելու համար հայցադիմումներ է ներկայացրել դատարան: Սուրեն Զոլյանը համարում է, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը, եղել է կամային:

Նախորդող հրապարակումներ`
Ս. Զոլյան. Ուրախ եմ, որ հարցը չքաղաքականացվեց

ԿԳՆ. «Վարչական դատարանի որոշումը բողոքարկելով վերաքննիչում` Ս. Զոլյանը թույլ է տվել օրենքի պահանջների խախտում

Placeholder
Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին