22 կողմ, 1 անվավեր. Բրյուսովի ռեկտորը Գայանե Գասպարյանն է (լուսանկարներ)
Կրթություն, գիտություն
15:28 12/06/2012

22 կողմ, 1 անվավեր. Բրյուսովի ռեկտորը Գայանե Գասպարյանն է (լուսանկարներ)

Րոպեներ առաջ 22 կողմ, 1 անվավեր արդյունքներով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը, ով մինչ այդ ռեկտորի պաշտոնակատարն էր: Դրսում խմբված մի քանի տասնյակ կին դասախոսներ շենքից դուրս եկող նորընտիր ռեկտորին դիմավորեցին բարձր ծափահարություններով, «Поздравляем», «Поздравляем», բարձր բացականչություններով, նրան նվիրելով ծաղկեփնջեր ու մեկական վարդեր:



ԵՊԼՀ Խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ բուհի ռեկտորի պաշտոնի համար հայտ էին ներկայացրել երկու շատ արժանավոր մարդիկ: Նրանցից Վաղարշակ Մադոյանը քննարկումների ժամանակ ինքնաբացարկ է հայտնել, սակայն, ըստ Վ. Սարգսյանի, շատ լուրջ առաջարկություններ է ներկայացրել բուհի հետագա գործունեության բարելավման համար: Նա ասաց, որ Բրյուսովի ռեկտորի պաշտոնի հետ կապված վեճերն իր համար նորություն չեն, նման վեճերի ականատես է եղել երեք բուհերում, իսկ Ս. Զոլյանի` ԿԳ նախարարի որոշումը դատարանում բողոքարկելը որակեց որպես նախկին ռեկտորի իրավունք` ձեռնպահ մնալով որևէ գնահատական տալ ռեկտորի պաշտոնում Զոլյանի գործունեությանը:

Նորընտիր ռեկտորի հետ հարց ու պատասխանը կներկայացնենք քիչ անց:

Նախորդող նորություններ` Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին

Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել

Placeholder
22 կողմ, 1 անվավեր. Բրյուսովի ռեկտորը Գայանե Գասպարյանն է (լուսանկարներ)