Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել (լուսանկարներ)
Կրթություն, գիտություն
14:53 12/06/2012

Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել (լուսանկարներ)

Այս պահին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում շարունակվում է ԵՊԼՀ Խորհրդի նիստը, որի ընթացքում կանցկացվեն ռեկտորի ընտրություններ: Ինչպես Panorama.am-ին հայտնել էին բուհի մամուլի ծառայությունից, խորհրդի նիստը փակ է, կարող են մասնակցել միայն Խորհրդի անդամները:

Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ռեկտորի թափուր մնացած պաշտոնի համար մրցույթին մասնակցող թեկնածուներից` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը նիստի ընթացքում ինքնաբացարկ է հայտարարել և հեռացել դահլիճից: «Պայքարը» շարունակում է մյուս թեկնածուն` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը (ներկայումս` բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար):

Մինչ նիստը շարունակվում է,  համալսարանի դասախոսները, հիմնականում կանայք, խմբվել են մուտքի մոտ` ծաղիկներով դիմավորելու  նորընտիր ռեկտորին:



Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն աշխատանքից ազատվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երկու խիստ նախազգուշացում ստանալուց հետո:

Նախորդող նորություն` Այսօր կընտրեն Բրյուսովի ռեկտորին

Placeholder
Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել (լուսանկարներ)