Էլինա Դանիելյանի մրցակիցն այսօր թրքուհի Բեթուլ Յիլդիզն է
Սպորտ
12:43 12/06/2012

Էլինա Դանիելյանի մրցակիցն այսօր թրքուհի Բեթուլ Յիլդիզն է

Կազանում ընթացող կանանց շախմատի «Գրան պրիի» երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Համփի Կոներուի հետ: Այժմ նա իր ակտիվում 1 միավոր ունի և Ստեֆանովայի, Յիլդիզի, Կոներուի, Լահնոյի ու Տ. Կոսինցևայի հետ միասին բաժանում է 4-9-րդ տեղերը: Առաջատարները` Մուզիչուկը, Գալյամովան ու Կոստենյուկը, վաստակել են 1,5-ական, իսկ հետնապահները` Յիֆանը, Չմիլիտեն ու Ն. Կոսնցևան, 0,5-ական միավոր:

Ավելացնենք, որ այսօր Էլինա Դանիելյանի մրցակիցը թրքուհի Բեթուլ Յիլդիզն է:

Placeholder
Էլինա Դանիելյանի մրցակիցն այսօր թրքուհի Բեթուլ Յիլդիզն է