Անգլիայի ընտրանին մնաց առանց դարպասապահների մարզչի
Աշխարհում
13:00 12/06/2012

Անգլիայի ընտրանին մնաց առանց դարպասապահների մարզչի

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռեյ Կլեմենսը Եվրոպայի 2012 թ. առաջնության խմբային փուլի մեկնարկային` Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ վնասվածք է ստացել վարժություններ կատարելիս: Այս մասին հաղորդում է goal.com-ը: Նա վնասել է ջիլը և վիրահատության պետք է ենթարկվի: «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» նախկին դարպասապահն արդեն հեռացել է թիմի մարզաբազայից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շարքից դուրս են եկել Գարետ Բերրին, Գարի Կեյհիլը, Ֆրենկ Լեմպարդը և Ջոն Ռադդին. նրանք նույնպես վնասվածքներ ունեն:

Placeholder
Անգլիայի ընտրանին մնաց առանց դարպասապահների մարզչի