Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ մայիսին կայացած ԱՄՆ «Green card»-ի խաղարկության արդյունքների` ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության, վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով. հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճանաչվել 50 հազար մարդ:
Placeholder