CNNTurk. Մադոննան, մերկացնելով իր կուրծքը, ուղերձ է հղել թուրքական իշխանություններին
Մշակույթ
16:38 12/06/2012

CNNTurk. Մադոննան, մերկացնելով իր կուրծքը, ուղերձ է հղել թուրքական իշխանություններին

Թուրքական և արտասահմանյան մամուլում լայն արձագանք է գտել իտալական արմատներով ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննայի ստամբուլյան համերգը, որը կայացել էր հունիսի 7-ին: Փոփ-թագուհին «Մարդկային բնություն» (Human nature) երգի կատարման ժամանակ աստիճանաբար կիսամերկանալով անսպասելիորեն թուրք հանդիսատեսի առջև բացել էր իր կուրծքը:

«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Մադոննայի այդ արարքը պատահականություն չէր: Թուրքիայում հակված են կարծելու, որ մերկ կուրծքի ցուցադրումը բողոքի ուղերձ էր` ընդդեմ հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագծի:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ մշակել են օրինագիծ այդ երկրում հղիության արհեստական ընդհատումն արգելելու համար, ինչին դեմ են արտահայտվել հազարավոր թուրք կանայք:

Placeholder
CNNTurk. Մադոննան, մերկացնելով իր կուրծքը, ուղերձ է հղել թուրքական իշխանություններին