Վերոնայի քաղաքապետին հրավիրել են Հայաստան
Օրվա թեմա
13:35 12/06/2012

Վերոնայի քաղաքապետին հրավիրել են Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը օրեր առաջ գտնվում էր Վերոնա քաղաքում, ուր հանդիպում է ունեցել Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիի հետ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013թ. ամառային շրջանում Վերոնայի հռոմեական դարաշրջանի բացօթյա թատրոնում ամենամյա կազմակերպվող «Teatro Romano-Verona 2013» մշակութային միջոցառումների շարքի մեջ ներառել հայկական երաժշտության երեկո: Վերոնայի քաղաքապետը հավաստիացրել է, որ կցուցաբերի ամենայն աջակցություն հայկական երաժշտության երեկոյի կազմակերպման հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Վերոնայի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հրավիրել է Ֆլավիո Տոզիին այցելել Հայաստան:

Placeholder
Վերոնայի քաղաքապետին հրավիրել են Հայաստան