ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժեքավոր սարքավորումներով ապահովեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին
Կրթություն, գիտություն
17:14 12/06/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժեքավոր սարքավորումներով ապահովեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը շարունակում է բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու ծրագիրը: Դրա շրջանակում Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն այսօր ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով ապահովել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով և լազերային տպիչով:

Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան և ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետ հասանելի կլինեն նաև Հայաստանի հյուսիս-արևելյան տարածաշրջանում գործող այս բուհում:

Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ և արագ որոշումներ կայացնելու հմտություն: Պայմաններ, որոնց առկայությամբ երաշխավորվում է հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին ուսանողներին ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերևս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ և արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատացած է, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:


 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժեքավոր սարքավորումներով ապահովեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին