Էմմա Պողոսովան մրցակցությունից դուրս էր
Սպորտ
14:00 13/06/2012

Էմմա Պողոսովան մրցակցությունից դուրս էր

Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին մասնակցեցին Հայաստանի 11 պատվիրակներ: Նրանցից առավել հաջող մրցելույթներ ունեցան խոցասուսերակիրները: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Էմմա Պողոսովան հաղթեց բոլոր մրցակցուհիներին ու գրավեց առաջին տեղը: Արթուր Քոչարյանը բավարարվեց երկրորդ տեղով: Նրանց չորս թիմակիցներ (մեկ խոցասուսերակիր և երեք ճկասուսերակիր) հայտնվեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Placeholder
Էմմա Պողոսովան մրցակցությունից դուրս էր