Նախագահը հանդիպել է ԲՀԿ-ականներին
Օրվա մամուլ
09:23 13/06/2012

Նախագահը հանդիպել է ԲՀԿ-ականներին

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները վկայում են, որ օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, և նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալ են, լավ են աշխատել: Սերժ Սարգսյանն ասել է նաև, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: Քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս լուրերը: Այլ մանրամասներ, սակայն, Վարդանյանը չի հաղորդել:

Placeholder
Նախագահը հանդիպել է ԲՀԿ-ականներին