Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան
ՏՀՏ-ն Հայաստանում
17:45 13/06/2012

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան

Այսօր հայտնի է դարձել Orange-ի այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արմենուհի Մնացականյանն է, ում զանգահարել էր Վրաստանում բնակվող իր բարեկամուհին` Անահիտ Սիմոնյանը: Արմենուհին կստանա ուղեգիր դեպի Վրաստան: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Այս շաբաթ մուտքային 50,000-րդ զանգը գրացվել է Վրաստանից և մենք սիրով Արմենուհուն նվիրում ենք ուղևորություն դեպի Վրաստանի` իր ընտրած վայրը: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին »,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Նախորդ ութ շաբաթների ընթացքում գրանցված 50,000-րդական բաժանորդներից յոթը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
 

Placeholder
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան