Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն օլիմպիական խաղերին
Սպորտ
13:57 13/06/2012

Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն օլիմպիական խաղերին

Լողի միջազգային ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է շնորհել (սպիտակ քարտ) անցյալ տարի Շանհայում անցկացված աշխարհի առաջնության մասնակիցներից 75 մարզիկ-մարզուհու: Այդ երջանիկների շարքում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը: Միքայելը հանդես կգա 100 մետր ազատ ոճում (հուլիսի 31-ին), իսկ Անահիտը` 100 մետր թիկնալողում (հուլիսի 29-ին): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մ. Քոլոյանն իր ունակությունները դրսևորել է նաև 2008 թ. կայացած Պեկինի օլիմպիական խաղերում:

Այսպիսով` Լոնդոնի խաղեր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը հասավ 25-ի:

Placeholder
Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն օլիմպիական խաղերին