Ռոսիցկին վնասվածք է ստացել
Աշխարհում
14:40 13/06/2012

Ռոսիցկին վնասվածք է ստացել

Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Թոմաշ Ռոսիցկին Հունաստանի ընտրանու հետ երեկ կայացած խաղում (2:1) կարողացավ մասնակցել միայն մեկ խաղակեսի, քանզի կրկին վնասվածք ստացավ: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:

«Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղացինք: Վերահսկում էինք գնդակը: Երկրորդ խաղակեսի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այդ պահին բժիշկների հետ էի,- խաղից հետո ասել է Ռոսիցկին: Թե ինչումն է խնդիրը, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ նաև` արդյոք կկարողանա՞մ մասնակցել լեհերի հետ հանդիպմանը: Ռուսների հետ խաղից հետո արդեն ասել եմ, որ մենք դեռ հնարավորություն ունենք: Եվ այդ հնարավորությունից այս անգամ մենք օգտվեցինք»:

Placeholder
Ռոսիցկին վնասվածք է ստացել