Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի վերջին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կսկսի Samsung GALAXY SIII սմարթֆոնի վաճառքը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ հունիսի վերջից ընկերության սպասարկման կենտրոններում կսկսվի Samsung GALAXY SIII սմարթֆոնների վաճառքը: Իսկ նրանք, ովքեր հունիսի 13-ից նախապես կպատվիրեն Samsung GALAXY SIII սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքէջում` www.mts.am , հնարավորություն կունենան ձեռք բերել այն Հայաստանում լավագույն գնով, ինչպես նաև կստանան նվեր` գեղեցիկ հեռախոսահամար:
Նախապես պատվիրված հեռախոսները ձեռք բերելու համար անհրաժեշտ է սմարթֆոնների վաճառքի մեկնարկից հետո մինչև հուլիսի 10-ը այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Հյուսիսային պողոտա 6, Ամիրյան 3 և Սայաթ-Նովայի 12 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններից մեկը: