Թուրք գործարարը բռնաբարել է ամերիկացի դիվանագետի
Իրավունք
14:32 13/06/2012

Թուրք գործարարը բռնաբարել է ամերիկացի դիվանագետի

Թուրքական «Աքշամ» (Aksam) օրաթերթի տեղեկացմամբ` Ուգանդայում թուրք գործարար է ձերբակալվել ամերիկացի մի դիվանագետի բռնաբարելու մեղադրանքով: Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գործարար 34-ամյա Օնդեր Էրգյուլը որոշ ժամանակ առաջ Ուգանդայի մայրաքաղաքի սրճարաններից մեկում ծանոթացել է ամերիկուհի դիվանագետ 29-ամյա Աննա Պասկալինայի հետ: Օնդերը պարբերաբար փորձել է ավելի մտերիմ հարաբերություններ հաստատել ամերիկուհու հետ:

Կազմակերպված հերթական խնջույքներից մեկի ժամանակ նրանք լավ գինովցել են, ապա Օնդերն ամերիկուհուն հրավիրել է իր տուն, որտեղ էլ բռնաբարել է նրան, այնուհետև վերադարձրել խնջույքի վայր:

Դեպքից 2 օր հետո ուգանդացի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են թուրք գործարարին: Ուգանդայի սահմանադրության համաձայն` սեռական ոտնձգությունների հետ կապված վարույթները իրականացնում է միայն Գերագույն դատարանը: Թուրք գործարարին այժմ սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Placeholder
Թուրք գործարարը բռնաբարել է ամերիկացի դիվանագետի