Շառլ Ազնավուրին շնորհվել է սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը
Մշակույթ
17:46 14/06/2012

Շառլ Ազնավուրին շնորհվել է սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ.Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական վարչությունից, պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո Հ.Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կազմակերպած Ս.Բաբայանի դաշնամուրային համերգին: Հանդես գալով ողջույնի խոսքով` Հ.Հակոբյանն ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:

Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների բարօրությանը:
 

Placeholder
Շառլ Ազնավուրին շնորհվել է սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը