Կասանո. «Հասկացանք, որ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ»
Աշխարհում
14:18 14/06/2012

Կասանո. «Հասկացանք, որ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտոնիո Կասանոն «Եվրո-2012»-ի խմբային փուլի 2-րդ տուրում Խորվաթիայի ընտրանու հետ խաղի նախօրեին ասել է, որ «Սկուադրա աձուրան» մտադիր է հենց երկրորդ տուրում լուծել փլեյ-օֆֆի ուղեգրի հարցը:

«Խորվաթների հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար,- Կասանոյի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Սլավեն Բիլիչի սաներին: Մենք պետք է միջոց գտնենք` հաղթելու և շարունակելու այն կուրսը, որն սկսվել է Իսպանիայի ընտրանու հետ խաղում: Այդ հանդիպումից հետո մենք հասկացանք, որ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ և հասնել եզրափակիչ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է աշխատում Չեզարե Պրանդելլին: Նա շատ լավ պատրաստված մարզիչ է և ստիպում է թիմին` հավատալու իր ուժերին»:

Placeholder
Կասանո. «Հասկացանք, որ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ»