Մալաթիայի նահանգապետարանը գնել է հայկական եկեղեցու զբաղեցրած հողատարածքը
Տարածաշրջան
11:42 14/06/2012

Մալաթիայի նահանգապետարանը գնել է հայկական եկեղեցու զբաղեցրած հողատարածքը

Թուրքիայի Մալաթիա նահանգի իշխանությունները համանուն քաղաքի ՏԻՄ-ից գնել են այն հողակտորը, որի վրա գտնվում է հայկական պատմական Թաշհորոն եկեղեցին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը նաև նշում է, որ հիշյալ եկեղեցին այժմ գտնվում է վերանորոգման աշխատանքների ընթացքի մեջ: Եկեղեցու վերականգնման աշխատանքները, ըստ նախատեսվածի, կտևեն մինչև 2013թթ.:

Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասում (Հրանտ Դինքի ծննդավայր) գտնվող Թաշհորոն եկեղեցու զբաղեցրած տարածքի վաճառքի գինը կազմել է 20 հազար թուրքական լիրա (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար): Նահանգապետարանը ծրագրել է վերականգնել եկեղեցին և մշակութային նպատակների ծառայեցնել:

Հիշեցնենք, որ հայկական Թաշհորոն եկեղեցին կառուցվել է շուրջ 3 դար առաջ: Ժամանակի ընթացքում ծայրահեղ անբարեկարգ վիճակում էր հայտնվել. վնասվել էր փայտե գմբեթը, անընթեռնելի էին դարձել եկեղեցու պատերին արված փորագրությունները:

Placeholder
Մալաթիայի նահանգապետարանը գնել է հայկական եկեղեցու զբաղեցրած հողատարածքը