Ռոնալդու. «Մեսսին անցած տարի արդեն դուրս էր մնացել Ամերիկայի գավաթի խաղարկությունից»
Աշխարհում
14:31 14/06/2012

Ռոնալդու. «Մեսսին անցած տարի արդեն դուրս էր մնացել Ամերիկայի գավաթի խաղարկությունից»

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն փաստը, որ դանիացի երկրպագուները խաղի ժամանակ անընդհատ հնչեցրել են «Բարսելոնի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի անունը, ինչպես նաև պատմել է, որ պատրաստ է հրաժարվել գոլերից, միայն թե թիմը հաղթի:

«Ինձ վրա ոչ մի կերպ չի ազդում այն փաստը, որ դանիացի երկրպագուները գոչում էին` Մեսսի, Մեսսի: Անցած տարի այս նույն ժամանակ Մեսսին դուրս էր մնացել Ամերիկայի գավաթի խաղարկությունից, չնայած Արգենտինայի ընտրանին հանդես էր գալիս տանը: Դա ավելի վատ է, այնպես չէ՞: Իսկ ես դեռ «Եվրո-2012»-ում եմ, և Պորտուգալիայի հավաքականն էլ շարունակում է պայքարը հաջորդ փուլի ուղեգրի համար:

Ես ինձ լավ եմ զգում: Կհամաձայնվեի ոչ մի գոլ չխփել մրցաշարում, միայն թե Պորտուգալիայի ընտրանին հաղթի Եվրոպայի առաջնությունում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:

Placeholder
Ռոնալդու. «Մեսսին անցած տարի արդեն դուրս էր մնացել Ամերիկայի գավաթի խաղարկությունից»