Բակո Սահակյան. Կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը պետք է ունենան առանցքային դերակատարություն
Կրթություն, գիտություն
13:00 15/06/2012

Բակո Սահակյան. Կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը պետք է ունենան առանցքային դերակատարություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում և ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական և կդառնա բարի ավանդույթ:

Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


 

Placeholder
Բակո Սահակյան. Կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը պետք է ունենան առանցքային դերակատարություն