Վ. Այվազյանը հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ կմտցնի հնդիկների հետ
Օրվա մամուլ
10:22 15/06/2012

Վ. Այվազյանը հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ կմտցնի հնդիկների հետ

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: «Պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվազյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով:

Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողացրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ Այվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այս առիթով նա իր պատճառներն ունի: Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կազմի ձևավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերը շատ ավելի հարթ կարող են ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դետքում: Թեև, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհանուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ»:

Placeholder
Վ. Այվազյանը հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ կմտցնի հնդիկների հետ