Ռոբերտ Նազարյանը Արցախում է
Տնտեսություն
17:23 15/06/2012

Ռոբերտ Նազարյանը Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
 

Placeholder
Ռոբերտ Նազարյանը Արցախում է