«Բարսելոնը» պայմանագիր է ստորագրել վեցամյա բրազիլացու հետ
Աշխարհում
14:18 16/06/2012

«Բարսելոնը» պայմանագիր է ստորագրել վեցամյա բրազիլացու հետ

«Բարսելոնը» պայմանագիր է ստորագրել վեցամյա ֆուտբոլիստ Արթուր Միանիի հետ: Վերջինս տպավորել է կատալոնյան թիմի մարզչական շտաբին մայիսին ակումբի երիտասարդական ակադեմիայի քննությունների ժամանակ և սեպտեմբերին կմիանա «Բարսելոնի» մանկապատանեկան թիմին:

«Հսկայական հպարտություն եմ ապրում: Նա խաղում էր այնպիսի երեխաների հետ, որոնց նախկինում երբեք չէր տեսել: Շատ երջանիկ եմ, որ իմ որդին հայտնվեց աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում: Նա 6 տարեկան է, ուստի չի կարող միայնակ մեկնել Բարսելոն: Ես էլ չեմ կարող միանալ նրան, ուստի, ամենայն հավանականությամբ. որդուս մայրը կուղեկցի»,- Միանիի հոր խոսքերը մեջբերել է «Globoesporte»-ն:

Placeholder
«Բարսելոնը» պայմանագիր է ստորագրել վեցամյա բրազիլացու հետ