Իբրահիմովիչ. «Մենք ավելի լավ խաղացինք»
Աշխարհում
16:00 16/06/2012

Իբրահիմովիչ. «Մենք ավելի լավ խաղացինք»

Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անգլիացիների հետ հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմն ավելի լավ է խաղացել:

«Իմ կարծիքով` այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան մրցակիցը: Խաղի ընթացքում հայտնվեցինք հետապնդողի դերում, բայց կարողացանք լուծել այդ խնդիրը և նույնիսկ հաշիվը դարձրեցինք 2:1` մեր օգտին: Հետո անգլիացիները ևս երկու գոլ խփեցին: Խմբային փուլում անցկացրած 2 խաղում էլ մեր թիմը հաշվի մեջ առջևում էր, բայց վերջնարդյունքում պարտություններ կրեց: Այսօր մենք պետք է հպարտանանք, որովհետև լավ ֆուտբոլ ցուցադրեցինք: Հաջողվեց ցուցադրել մեր խաղաոճը, սակայն անգլիացիները երեք գոլ խփեցին, իսկ մենք` երկուսը:

Իսկ ինչո՞ւ ենք պարտվում: Ես չգիտեմ: Անհրաժեշտ է ուսումնասիրել և տեսնել, թե ինչը պետք է կատարելագործենք կամ փոխենք»,- նշել է Իբրահիմովիչը:

Placeholder
Իբրահիմովիչ. «Մենք ավելի լավ խաղացինք»