Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից սպասելիք չունեմ. Ա. Իսկանդարյան
Քաղաքական
13:09 18/06/2012

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից սպասելիք չունեմ. Ա. Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ սպասելիք չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից, որը կկայանա Փարիզում: Այս մասին քաղաքագետը նշեց լրագրողների հետ հանդիպմանը ու պարզաբանեց, թե ինչո՞ւ է այդպես տրամադրված. «Այնտեղ կհնչեն ինչ-որ բառեր, բայց, իհարկե, որևէ լուրջ տեղաշարժեր այդ հանդիպումը չի բերի: Որևէ լուրջ բան այնտեղ տեղի ունենալ չի կարող»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողություններին, Ա.Իսկանդարյանը հերթական անգամ կրկնեց իր տեսակետը` այդ միջադեպերը պատահական չեն ու առավել ևս իրավիճակային բնույթ չեն կրում. «Դրանք հաշվարկված գործողությունների արդյունք է, որոնք տեղի են ունենում որոշակի իրավիճակներում: Իսկ այս միջադեպերը ունեն խորքային ազգային իմաստ, որի մասին վերջին տարիներին ես պարբերաբար խոսում եմ»,- ընդգծեց Ա. Իսկանդարյանը:

Placeholder
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից սպասելիք չունեմ. Ա. Իսկանդարյան