Արմեն Աշոտյան. «Բժշկական ինստիտուտի ռեկտորի հավանական թեկնածուների մասին կկարդամ մամուլում»
Կրթություն, գիտություն
15:31 18/06/2012

Արմեն Աշոտյան. «Բժշկական ինստիտուտի ռեկտորի հավանական թեկնածուների մասին կկարդամ մամուլում»

Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար այսօր կնշանակվի նույն բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը` բուհի բնականոն գործունեությունը շարունակելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ` ամենահարմար ժամկետը մրցույթ հայտարարելու համար ամառվա վերջն է, քանի որ եթե այսօր մրցույթ հայտարարենք, ապա մրցույթի օրը կհամընկնի ամառային արձակուրդների հետ»,- ասաց Ա. Աշոտյանը:

Հարցին, թե կա՞ն համապատասխան թեկնածուներ, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Հավանական թեկնածուների մասին իմանալու համար ես կկարդամ հայկական մամուլը: Ես իմ աչքի առաջ ունեմ բոլոր բուհերի համապատասխան կադրային դաշտը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկականում երկար տարիներ սովորել և աշխատում եմ, բնականաբար լավ ծանոթ եմ կադրային պոտենցիալին: Առաջին հայացքից կարող եմ ասել, որ արժանի թեկնածուներ շատ կան և վստահ եմ, որ մենք կսատարենք ամենաարժանի թեկնածուին»,- ասաց ԿԳ նախարարը:

Ա.Աշոտյանը վստահեցրեց, որ ռեկտորի պաշտոնի համար անցկացվող մրցույթը լինելու է բաց, իսկ արդյունքը` կանխորոշված չի լինի:

Նշվեց նաև, որ ռեկտորի թեկնածուները պետք է ներկայացնեն բուհի զարգացման հնգամյա ծրագիր:

Placeholder
Արմեն Աշոտյան. «Բժշկական ինստիտուտի ռեկտորի հավանական թեկնածուների մասին կկարդամ մամուլում»